Փաշինյանն այդպես էլ չմեծացավ, հագավ կոստյում, վարչապետի աթոռին նստեց,բայց չկրթվեց, մնաց նույն բանսարկուն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երկրի թիվ մեկ պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում նման նողկալի բանե՞ր գրի, դու պետության ղեկավար ես, քեզ հաշիվ չե՞ս տալիս ինչ ես ասում, կաթոլիկ, բողոքական, ուղղափառ եկեղեցում էլ շատ խնդիրներ կան, բայց որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս նման ձև վիրավորել իր եկեղեցուն, սա քաղաքական լակոտություն է», – նշել է նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված վիրավորանքներին ու մեղադրանքներին։
Բանախոսի կարծիքով՝ Ալիևի և Էրդողանի պատվերն է վարկաբեկել Եկեղեցին, քանի որ այն ժողովրդի մոտ մեծ հեղինակություն ունի․
«Չագուչը վերցրել, ընկել է Եկեղեցու հետևից, Եկեղեցին մեր եզակի ազգային պատվարն է , որից ժողոովուրդը կարող է բռնվել։ Խփելով առանձին հոգևորականներին՝ Փաշինյանն ուզում է հեղինակազրկել կառույցը։ Սա դեռ ծաղիկներ են ավելի է սրելու է իրավիճակը, կաշվից դուրս գալով ուզում է գոհացնել Բաքվին ու Անկարային», – հավելել է նա:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#ԷդուարդՇարմազանով# #Փաշինյանիգրառումներհոգևորականներիմասին#եկեղեցուդեմպայքար
Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
https://www.facebook.com/24news.am
https://www.tiktok.com/@24newsarmenia
https://www.instagram.com/24news.am
https://t.me/twentyfournews
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: info@24news.am
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր
